Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ինչի՞ց է առաջանում սննդային կախվածություն. 1in.am

Ինչի՞ց է առաջանում սննդային կախվածություն. 1in.am

Սննդային կախվածության առաջացման հիմնական պատճառը ածխաջրերն են: Այսպիսի եզրահանգման են եկել Մասաչուսեթսի նահանգի Բոսթոնի մանկական հիվանդանոցի գիտնականները, գրում է ru.golos.ua-ը:

Գլիկեմիկ բարձր ինդեքսով սնունդն ազդում է ուղեղի հատվածի վրա, որը պատասխանատու է սովորության համար: Դա ոչ ուղղակիորեն հաստատում է սննդային կախվածության մասին տեսությունը:

Ինչպես պարզել են գիտնականները՝ մեծ քանակությամբ ռաֆինացված ածխաջրեր պարունակող սննդի ընդունումն արյան մեջ կտրուկ բարձրացնում է գլյուկոզան, այնուհետև այն այդպես կտրուկ էլ նվազում է, որն էլ քաղցի զգացողություն է առաջացնում:

Այս գործընթացն օրգանիզմում տեղի է ունենում գլիկեմիկ բարձր ինդեքսով սնունդ (սպիտակ հաց, շաքար, մեղր, կարտոֆիլ) ընդունելուց 4 ժամ անց:

Այս մթերքները հատկապես ազդում են ուղեղի ակտիվության վրա՝ առաջացնելով կախվածություն:

Այսպիսով, գիտնականները հետևություն են արել, որ գլիկեմիկ բարձր ինդեքս ունեցող մթերքներից հրաժարվելը կօգնի պայքարել ավելորդ քաշի դեմ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ru.golos.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ